27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջիկա շաբաթը վճռական է լինելու մեր Հայրենիքի համար. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Առաջիկա շաբաթը վճռական է լինելու մեր Հայրենիքի համար։
 
4 ամիս շարունակ հայ ազգը պայքարում է դավադիր,թուրքի առջեւ ծնկի եկած հողատուին հեռացնելու համար։
Հրաժարական են պահանջում Եկեղեցին, Բանակը,Նախագահները , Ակադեմիան, բուհական մտավորականությունը, 200-ից ավել համայնքապետեր, ազգային ուժերը։
Կապիտուլյանտը՝ ապավինելով թուրք-ադրբեջանական տանդեմի պաշտպանությանը կառչել է իշխանությունից։
 
Բայց այսպես երկար չի կարող շարունակվել։Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաեւ բանակի վրա։ Ուստի մենք՝ոչ թրքահպատակներս,պարտավոր ենք սատար կանգնել մեր բանակին ու բոլորս առաջիկա օրերին ավելի մեծաքանակ
խմբերով լինել Բաղրամյան պողոտայում։
 
Պայքարը թեւակոխում է իր վերջնական ու վճռական փուլ ,ու չպետք է թույլ տալ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։
 
Հակառակ պարագայում պատմությունը մեզ սա չի ների։
Ազգ։ Բանակ։ Հաղթանակ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ