22 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Նույնիսկ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաժ», բոլորն անհանգստացած են, թե ինչ է լինելու… նրանք հիշում են. Յուրի Խաչատուրով

0D489B2D-64FB-42EC-8CA3-597FDCAAE1F1

Բաղրամյան պողոտայում ընթանում է ընդդիմության «Ազգ, բանակ, Հաղթանակ» հանրահավաքը, որին ելույթով մասնակցում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովը։

Խոսքի սկզբում նա հայտնեց, որ հանրահավաքի կարգախոսը՝ «Ազգ, բանակ, հաղթանակ», իրեն դուրս է գալիս։ Նա հենց այդ կարգախոսի վանկարկումով էլ սկսեց ելույթը։

«Գիտե՞ք՝ որն է խնդիրը, այսօր մեզ փորձում են ղեկավարել այն մարդիկ, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է՝ չի ծառայել, քանի որ երկու եղբայրն իրենից առաջ ծառայել են, և ըստ օրենքի՝ երրորդը կարող էր չծառայել։ Բայց նա գյուղից է, Իջևանի տարածաշրջանի Ենոքավան գյուղից, երբ ամառային արձակուրդներ էին, կարող էր, չէ՞, գնալ դիրքեր, գոնե երկու օրով, որևէ մեկը չի հիշում, որ նա այնտեղ եղել է, որևէ մեկը նրան այնտեղ չի տեսել։ Կամ՝ Ստյոպիկ Սաֆարյանը… Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդում փոխարինեցին Ստյոպիկ Սաֆարյանով: Ինչպե՞ս կարելի է նրանց առհասարակ համեմատել։ Ստյոպիկ Սաֆարյանն ասում է, որ, երբ պատերազմ է եղել՝ ինքը 14 տարեկան է եղել, բայց նա մեծ է եղել, ինչո՞ւ է ստում»,- նշեց Յուրի Խաչատուրովը։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի (ԳՇ) և Օնիկ Գասպարյանի, զինվորականների հայտարարությանը, Յուրի Խաչատուրովն ասաց, որ այդ հայտարարությունը ոչ միայն գեներալիտետն ու ԳՇ-ն են արել, այլ ամբողջ բանակը։

«Զորամիավորման հրամանատարը չէր կարող միանալ այդ հայտարարությանը, եթե նրա զորամիավորումը դրա հետ համաձայն չլիներ։ Մենք այս գործը պետք է ավարտին հասցնենք, մենք պարտավոր ենք ավարտել, նույնիսկ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաժ», բոլորն անհանգստացած են, թե ինչ է լինելու, ինչո՞ւ են նրանք անհանգիստ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում։ Նրանք անհանգիստ են, քանի որ հիշում են, որ հայկական բանակը նրանց հարվածել է ու հարվածելու է, և մենք վերադարձնելու ենք ամեն ինչ»,- շեշտեց Յուրի Խաչատուրովը։

Դիմելով հայոց բանակի սպաներին՝ գեներալներին, Յուրի Խաչատուրովը հայտարարեց, որ նրանք կարող են վստահ լինել՝ ժողովուրդն իրենց հետ է և երբեք մենակ չի թողնելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ