20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության սպաների հայտարարությունը

Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիներ

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից  ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:

Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի,  կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:

Հարգելի կոլեգաներ

Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները: Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը: Դրանով դուք կկանխեք  արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյան

Ոստիկանության գեներալ-մայոր, Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ