03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը  ֆեսբուքյան իր էջում գրել է.
 
«Ըստ կապիուլյանտ Նիկոլի՝ հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան։ Այնքան շատ է սիրել, որ այսօր թուրքերը Շուշիում «գորշ գայլերի» վերապատրաստման դպրոց են բացում։
 
Այո, հեղափոխությունն այնքան շատ էր սիրել Ղարաբաղը, որ Արցախի գրեթե բոլոր հերոսներին դատարաններում հարցաքննել, և առ այսօր էլ հարցաքննում են՝ պատվիրված շինծու գործերով։
Հեղափոխությունն այնքան շատ էր սիրում Արցախը, որ դրա ջատագովները բարձրաստիճան հեղափոխականների ներկայությամբ կոչ էին անում ջարդել Արցախի ղեկավարի գլուխը։
 
Մնացածի մասին հետո։
 
Բարձրաստիճան հիվանդ մառազմը մեկնաբանելու հարցում կամաց-կամաց մասնագիտանում ենք։
Իշխանության քաղաքական հիվանդությունները ախտորոշելը ևս ընդդիմության քաղաքական գործունեության մաս է դարձել»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ