17 Ապրիլի, Saturday, 2021
KFC

Սա կամ քաղաքական պատվեր է հողատու իշխանության կողմից, կամ դատախազությունը արջի ծառայություն է մատուցում. Մեղրիի քաղաքապետ

timthumb (2)

Ես իրավապահներին էլ եմ ասել՝ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհասկանալի է և իրավաբանության ոչ մի նշույլ չկա այդ գործում: Այս մասին ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: Գրում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է համայնքին պատկանող հողերը վարձակալությամբ տալու պայմանագրերին, համայնքային բյուջե չի վճարվել 3. 692. 500 դրամ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ:

«3 տարբերակ եմ մտածում այս քրեական գործի հետ կապված. առաջինը կամ քաղաքական պատվեր է հողատու իշխանության կողմից, երկրորդը՝հայտնի ասացվածքի նման՝ ուզում են Հռոմի պապուց ավելի կաթոլիկ լինել: Մարզային դատախազությունում Բիսալյան ազգանունով պաշտոնատար անձ կա, կամ նա է արջի ծառայություն մատուցում, կամ էլ 3-րդ տարբերակը՝ քրեական գործ հարուցողն անգրագետ է, չգիտեմ, թե իրավաբանության դիպլոմն ինչպես է գնել: Բորբոքված չեմ, ինչ ասում եմ, գիտակցում եմ, իրոք իրավական անգրագիտություն է»,-ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով, եթե այս պահին էլ իրավիճակը նույնը լինի, ապա իր գործողությունները կկրկնվեն: «Գործում գաղտնիք էլ չկա: Տեսեք, ես ընտրվել եմ 2008 թվականին, 2007 թվականին, արդեն կնքած պայմանագիր է եղել, որ համայնքը 16 հազարով մի հողակտոր է վարձակալության տվել քաղաքացուն, իսկ քաղաքացին վերավարձակալությամբ տվել է կապի օպերատորներից մեկին: Ես այդ 16 հազարը դարձրել եմ 300 հազար, բավականին կռիվներից հետո, քանի որ երբ եկան կապի մյուս օպերատորները, իրենք վճարում էին 300 հազար դրամ: Ես ընդամենը բոլորին դրել եմ հավասար դաշտում, իսկ այդ գումարը եկել է համայնքային բյուջե»,- ասաց համայնքապետը:

Զաքարյանի խոսքով՝ քաղաքացին վերավարձակալությամբ հողը կապի օպերատորին հանձնել էր 600 հազար դրամով: Այժմ իրավապահներն իրեն մեղադրում են, թե ինչու հենց 600 հազար դրամն էլ չի մտել համայնքային բյուջե:

«Քաղաքացին, նախ սկզբում կապի օպերատորից վերցնում էր 600 հազար, համայնքին վճարում էր 16 հազար, հետո մենք քաղաքացու 16 հազարը դարձրինք 300 հազար, տրամաբանությունն էլ այն էր, որ բոլոր օպերատորները նույն գինը վճարեն, իսկ սահմանված կարգով 100 քմ-ի համար պետք է վճարել 300 հազար դրամ»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ