18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թող գրողի ծոցը գնա ձեր ադաթներն ու ավանդույթները»․ սորոսականները եզդիների դեմ արշավ են իրականացնում․ Politik.am

Politik.am-ը գրում է․
 
«Հայաստանում պառակտիչ գործունեություն ծավալող սորոսականները հիմա էլ թիրախավորել են եզդիներին և նրանց ավանդույթները։ Սորոսական Լևոն Բարսեղյանին պատկանող քարոզչամիջոցի աշխատակից Ժաննա Սարգսյանը տարածում է եզդի աղջկա և տղայի լուսանկար և գրում․«Մենք կողք-կողքի ապրում ենք էս մարդկանց հետ։
 
Եզդի աղջկա են նշանում, դուք էդ էրեխուն մի հատ նայեք, ու հետո, ծնողների գոհ ու երջանիկ դեմքերին։
 
Թող գրողի ծոցը գնա ձեր ադաթներն ու ավանդույթները, ո՞վ ա ձեզ թույլ տալիս, մարդկային ճակատագրերի հետ խաղալ, ո՞վ։
Ի դեպ, փնտրում ենք էս ընտանիքին, մասնավորապես` «ծնողներին»։
 
Սորոսականը իրականում կեղծիքի հիման վրա է թիրախավորում եզդիներին։ Նշանադրվող աղջիկն իրականում 2003 թվականին է ծնվել և ամենևին անչափահաս չէ։ Վաղամուսնության խնդիր Հայաստանում իհարկե կա և ոչ միայն եզդիների մոտ, սակայն ակնհայտ է, որ այստեղ  իրենց ավանդույթներին հավատարիմ մնացող եզդիներին մարգինալ և մերժված ներկայացնելն է։
 
Հետաքրքիր է, որ սորոսականի դաշտ նետած թեման ակտիվորեն տարածում են այս իշխանության հետ առնչվող գործիչներ, այդ թվում Աննա Հակոբյանի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը»։
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ