26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու /լրացված/

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ շուտով կժամանեն Երևան:

Գերիների հարազատները հավաքվել են Էրեբունի օդանավակայանի տարածքում, սպասում են իրենց զավակների ժամանմանը:  Օդանավակայանի տարածքն այս պահին մարդաշատ է, քանի որ վերադարձող գերիների անունները նախապես չի հրապարակվել:
Հրապարակված ցանկի համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել հետևյալ անձիք.
 
1. Գալոյան Սամվել Թաթուլի
2. Գալստյան Արայիկ Հրաչյայի
3. Իսրայիլյան Հովհաննես Գևորգի
4. Մանուկյան Կարեն Արայիկի
5. Մովսեսյան Վահրամ Արայիկի
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ