26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անկախություն ձեռք բերելուց ի վեր հայկական գիտությունը փաստացի չի ֆինանսավորվել. ԳԱԱ նախագահ

Ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք գիտությունը փաստացի չի ֆինանսավորվել: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է այնպիսի ուղղություններին, ինչպես՝ աշխատավարձը, սարքավորումները, գիտական գործուղումները:

ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ գիտությունն է որոշում անվտանգության հարցերը, եւ պետք է հարց տալ՝ ֆինանսավորման գոյություն ունեցող մակարդակը նպաստո՞ւմ է արդյոք այդ պահանջմունքին: «Հայաստանում գիտաշխատողը ստանում երկրում միջին ցուցանիշներից պակաս աշխատավարձ: Համեմատության համար՝ Ռուսաստանում գիտաշխատողի աշխատավարձը կրկնակի բարձր է երկրում միջին աշխատավարձից, Չինաստանում եւ Հարավային Կորեայում՝ 5-10 անգամ է բարձր»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ իշխանությունները կարող են ԳԱԱ-ն վերակազմավորել կամ փակել, ապա Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ խոսքը Գիտությունների ակադեմիայի համակարգի մեջ մտնող ինստիտուտների կարգավիճակի վերաբերյալ օրինագծի մասին է: «Օրինագծում չի հստակեցվում, թե այդ ինստիտուտները ում ղեկավարությամբ են գործելու»,- ամփոփեց ԳԱԱ նախագահը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ