19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարկառուն ՀՀԿ-ական նախկին մարզպետը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Արմեն Ղուլարյանն արդեն երկար ժամանակ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, Ղուլարյանը ՀՀ ամենաերկար պաշտոնավարած ՀՀԿ-ական մարզպետն է: Ընդդիմադիր մամուլը, այդ թվում՝ փաշինյանական, Ղուլարյանին բազմիցս մեղադրել է կոռուպցիայի, կաշառակերության, թալանի մեջ։ 

Փորձագիտական շրջանակները նշում են, թե Նիկոլ Փաշինյանն արդեն թքած ունի իր հենարանի` պլեբսի կարծիքի վրա: Այն պլեբսի, որին պահում էր նախկինների մասին հեքիաթներ կերակրելով` սկսած «Լևոն Տեր-Պետրոսյանը ատոմակայնն աշխատացնում էր և հոսանքը հողանցում էր անում» հիմարությունից, վերջացրած «Քոչարյանի 4 միլիարդի» ու «Սաշիկի 50 տոկոսների» մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ