02 Մարտի, Երեքշաբթի, 2021
KFC

Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. սա հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, այլև մեր գոյությանը՝ որպես անկախ երկիր. Միքայել Մինասյան

D9653FA3-FECC-495D-BA91-D51BE2136FD0

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Հայաստանը ես եմ»,-շատ շուտով կասի ոչ անհայտ մադամ Մակունցը, որին հատուկ ծառայությունների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Ինչպես հիմա է ընդունված ասել՝ մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին:

 

Նույնիսկ եթե ելնենք այն կանխավարկածից, որ Մակունցը վատ մարդ չէ, անկասկած է այն, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ անտաղանդ դիվանագետ, ավելի ճիշտ՝ առհասարակ դիվանագետ չէ:

Նրա անգրագիտության վկայականը տարբեր, այդ թվում նաև միջխորհրդարանական մակարդակներում արտաքին քաղաքական տապալումներն են: Իսկ չէ՞ որ հենց Մակունցին Նիկոլ Փաշինյանը վստահեց գլխավորել սկզբում Մշակույթի նախարարությունը, իսկ հետո նաև իր խմբակցությունը:

Միայն Նիկոլի անգելերնի դասատուն լինելու փաստով հայտնի Մակունցը միայն մեկ արժանիք ունի. Նիկոլը նրան անվերապահորեն հավատում է: Ահա թե ինչու, նրան ԱՄՆ ուղարկելով, նա որոշել է մի զարկով 2 նապաստակ սպանել՝ փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել Մակունցին երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղի մեջ:

Ամեն դեպքում Նիկոլի թիմը ձգեց մինչև Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը:

Լիլիթ Մակունցին որոշված է ուղարկել պետդեպական թխվածքաբլիթների հետևից, ինչի մասին այնքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը մեծ պետությունների բախումների կիզակետում փրկելու է դիլետանտ Մակունցը: Նրա՝ սպասվող նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի վարկանիշին, այլև մեր՝ որպես անկախ պետություն գոյություն ունենալու հնարավորությանը: Իսկ Հայաստանը՝ որպես կանոն, իր քաղաքականությունը պետք է կառուցի գերտերությունների շահերի հանգույցում:

Երկու օր առաջ սորոսական շրջանակներին հրահանգվել է զարկ տալ հակառուսական հռետորաբանությանը ու սկսել խաղեր տալ ԱՄՆ-ի հետ: Մակունցի նշանակման որոշումը կլինի այն աշխարհաքաղաքական քաոսի ինստիտուցիոնալիզացիան, ֆորմալականացումը, որի մեջ Նիկոլը ներքաշում է Հայաստանը:

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել էր վերանայել դեսպանների պաշտոնում նշանակումների պրակտիկան այն անձանց պարագայում, ովքեր կադրային դիվանագետներ չեն»:

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ