20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Տարածաշրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Լենա Նազարյանի հայտարարություններին՝ գրել է. «ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ասել է. «Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»:

Տարածաշրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է, ով չի պատրաստվում Հայաստանը նորից հզորացնել, քանի որ ինքը դա «վնասակար է համարում»։

Ամբողջ տարածաշրջանը զինվում է և պատրասվում է մեծ պատերազմի, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ուզում է մարդկային դեմքով խաղաղ տարածաշրջան։ Առավել մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։

Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ