26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ի‘ն զրկեցին հեռարձակվելու իրավունքից

Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ի‘ն զրկեցին հեռարձակվելու իրավունքից: Հայաստանն ապրում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի` ոչ թե պարզապես ոտնահարում է, այլ` խոսքի իրավունքի ետևից ընկել են #չստիկով:

բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են … ասեմ`բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը` ավելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:

Մենք եթերից չենք հեռանում:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ:

Այնպես, ինչպես աշխատել ենք:

ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԵՆՔ ՆՈՒՅԲԻՍԿ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՏՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ:

ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ:

Ու, ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ առաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:

Մենք մնում ենք:

Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Իմանա իրականությունը: Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը:

Մենք մնում ենք` հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն: Ինձ հարցնում են` ինչու՞ այդ բոլորի միջից միայն դուք:

Բացատրեմ:

Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թի վի ներից, որ ուներ ոչ թե մայրաքաղաքային, այլ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ սփռում, այսինքն` մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հեռուստաընկերությունների : Այսինքն` օբյեկտիվ ընդդիմադիր կարծիք` մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում, որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտնվում տելեգրամ ալիքներից, նորություններին չի հետևում ֆբ-ով , այդ գյուղացու` լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:

Հ2-ը մնում է:

Չի‘ ստացվելու:

Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ավելի հին է, քան` ձեր թիմի ամենատարիքով անդամը:

Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում:

Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:

Ձեր մաքսիմումը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր: Դուք պարտվողների` կապիտուլյա‘նտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ` մեզ հայտարարած պատերազմում էլ կապիտուլյանտը ԴՈՒՔ եք լինելու:

բարի եթեր, Հ2:

 

Գրում է լրագրող Գոհար Սրապիոնյանը։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ