26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրականում ապազգային «խունտան» քանդեց ազգային ինստիտուտները, հանձնեց Արցախը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանում 2018-ի «գունավոր հեղափոխության» իրական նպատակներն են եղել.
Ապազգային իշխանության ձեւավորում։
 
Արցախյան խնդրի հակահայկական լուծում։
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։
 
Այս ամենի արդյունքում «իզմեր» չունեցող , իսկ իրականում ապազգային «խունտան» քանդեց ազգային ինստիտուտները, հանձնեց Արցախը, իրականացնում է թուրքերի դարավոր երազանքը՝ Սյունիքով ճանապարհ տալով թուրքերին եւ իր «մարիոնետների» կողմից լծվել է հակառուսական քարոզչությանը՝ նպատակ ունենալով ազգային աղետի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա։Այն Ռուսաստանի, որի միջնորդությունն արհամարհելով ,«խունտայի» պարագլուխ հողատուն հրաժարվեց հոկտեմբերի19-20-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկությունից։
 
Դա էր պատճառը, որ պատերազմի առաջին օրերին հողատուն հրաժարվում էր ռուս խաղաղապահների հարցի քննարկումից եւ նույնիսկ Թուրքիայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ բանակցելու կոչեր հնչեցնում։
Իմ համոզմամբ, եթե նոյեմբերի 9 -ին չլիներ Ռուսաստանի կտրուկ միջամտությունը դադարարեցնելու պատերազմը, ապա «ծրագրի» համաձայն թուրքերին էր հանձնվելու նաեւ Արցախի մնացած հատվածը։
 
Հետեւաբար հասկանալի է դառնում, թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ։
Պատասխանը պարզ է. որպեսզի ավարտին հասցնեն իրենց պանթոուրքիստական ծրագրերը՝ Հայաստանը դարձնելով թուրքական վիլայեթ։
 
Հ.Գ. No pasaran»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ