19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր նախագիծ տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանելու եւ պոպուլիզմի տրամաբանության շրջանակներում․ Հրապարակ

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ եւ ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։

«Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ արցախյան 2 պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ»,- նշված է օրերս շրջանառության մեջ դրված նախագծում:

Սա միանգամայն տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանելու եւ պոպուլիզմի տրամաբանության շրջանակներում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ