19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թավշյա հեղափոխականները» ոչ միայն երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

««Թավշյա հեղափոխականները» գալով իշխանության, գրեթե, լուծման եզրին հասած Ացախյան հիմահարցի բոլոր տեսանելի հնարավորությունները ոչ միայն զրոյացրին և արդյունքում «վաստակեցին» պատերազմ ու երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց»:

Հարց, որի լուծման բանալին գտնվում է ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Բաքվում կամ Ստեփանակերտում, այլ բացառապես Երևանում: Հենց այստեղ է վճռվում հայության ճակատագիրը և այն փրկողն առաջին հերթին պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը…

Հ.գ.- Խաղաղ ու հացառատ ապրելը յուրաքանչյուր բանական էակի անօտարելի ցանկությունն է, բայց երբ այն դառնում է կյանքի միակ նպատակ, հավանականությունը շատ մեծ է, որ կարող ես կորցնել ոչ միայն խաղաղությունն ու հացը, այլև սեփական ինքնությունը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ