20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիական ընդդիմության կոնֆերանսն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Արաբական երկրների լիգայի կազմակերպած սիրիական ընդդիմության կոնֆերանսը Կահիրեում ավարտվել է մասնակիցների զանգվածային ծեծկռտուքով, գրում է “Взгляд”-ը: Կոնֆերանսին մասնակցել են ընդդիմադիր տարբեր խմբավորումների 250 ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են երկրի համար կարեւորագույն հարցեր, այդ թվում` անցումային կառավարության եւ օտար երկրներին ռազմական միջամտության համար խնդրելու հարցերը:

Ընդդիմադիր 2 խոշոր խմբավորումները` Սիրիական Ազգային խորհուրդը եւ Սիրիական Ազգային Համակարգող խումբը, անհաշտ թշնամիներ են: Խումբը մեղադրել է խորհրդին այն բանում, որ այն ընդամենը եգիպտական “Մուսուլման եղբայրների” կրկնօրինակն է:

Սիրական քրդերը լքել են կոնֆերանսը, երբ վերոհիշյալ 2 խմբավորումները հրաժարվել են ճանաչել քրդական իրավունքները: Ընդ որում, կոնֆերանսի կին մասնակիցներն արտասվել են, իսկ տղամարդիկ զանգվծային ծեծկռտուք են սկսել:

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը չի քննարկվում: Սիրիական Ազգային խորհրդի ներկայացուցիչ  Բասմա Կոդմանին նշել է, որ ալ-Ասադի վարչակարգը չի ցանկանում համագործակցել ոչ մի  դիրքորոշման հետ: “Ոչ մի համաձայնություն չի լինի, մինչեւ որ ալ-Ասադը չհեռանա, եւ այդ պայմանը քննարկման ենթական չէ”,-հայտարարել է Կոդմանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ