26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես ազատվել խռմփոցից

Երբեմն հասարակ թվացող բաները իրականում կարող են շատ վտանգավոր լինել: Օրինակ` խռմփոցը: Մեզանից ոչ ոք թերեւս դրա վրա ուշադրություն չի դարձնում, սակայն իզուր, այն իր մեջ կարող է լուրջ վտանգներ պարունակել:

Խռմփոցն ինքնին հիվանդություն չէ, հետեւաբար այն բուժելը նույնը կլինի, եթե ջերմություն ունենալու պարագայում ջերմիջեցնող խմես: Ջերմությունը կիջնի, սակայն դրա բարձրանալու պատճառը կմնա: Նույն իրավիճակն էլ խռմփոցի դեպքում է` այն ազդանշան է, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ:

Խռմփոցը վտանգավոր է նաեւ այնքանով, որ մարդ գիշերվա ընթացքում դրանից բարբերաբար արթնանում է, ինչը խախտում է բնականոն քնի ընթացքը: Նշենք նաեւ, որ հիմնականում մարդ չի զգում, ինչպես է արթնանում, քանի որ դա մի քնաի վայրկյան է տեւում:

Ինչը կարող է խռմփոց առաջացնել: Դրա պատճառները բազմաթիվ են: դրանցից առաջնայինը ավելորդ քաշն է: Ընդ որում, եթե անգամ ձեր սովորական քաշից մի քնաի կիլոգրամ էլ ավելանաք, կսկսեք խռմփացնել: Եւս մեկ պատճառ կարող է լինել քթի միջնապատի թեքումը: Պատճառներից են նաեւ ծխելը, ալկոհոլը, հանգստացնող եւ քնաբեր դեղորայքները, որոնք մկանային թուլացում են առաջացնում եւ կոկորդի մկանների տոնսն իջեցնում են:

 Մեջքի վրա քնելը նույնպես նպաստում է խռմփացնելուն: Անհրաժեշտ է քնել կողքի եւ ոչ ցածր բարձի վրա, քնելու ընթացքում գլուխը պետք է ոտքերից 10-15 սմ բարձր լինի:

Խռմփոցի վտանգները: Հաճախ խռմփացնելիս քնի մեջ շնչի լրիվ դադար է առաջանում, ինչը կարող է մի քանի վայրկյանից մինչեւ 2 րոպե տեւել: Այդ ընթացքում օրգանիզմը հզոր սթրես է ապրում` արդյան մեջ թթվածնի քանակը կտրուկ իջնում է, արագանում են սրտի զարկերը, արյան ճնշումը բարձրանում է: Այս վիճակը գիշերվա մեջ կարող է 400 անգամ կրկնվել, ինչը կարող է բերել ուղեղում թթվածնի քաղցի, առիթմիայի, հիպերտոնիայի, հորմոնալ խախտումների, երիկամների բորբոքման, ուշադրության պակասի եւ մշտական հոգնածության զգացումի:

 Հետեւաբար, եթե գիշերվա ընթացքում մշտապես եւ շատ խռմփացնում եք, անպայման դիմեք լոր-բժշկի, ով ձեզ ճիշտ ուղղության կտա եւ կօգնի ազատվել դրանից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ