26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։
 
Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։
 
Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հայկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավորվածության։
Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալը ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։
 
Եւ ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:
 
Սա ինչ է՞, եթե ոչ դավադիր քաոս։
ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը եւ ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։
 
Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլեւս իրականություն է։
 
Մի քիչ էլ հապաղենք, եւ ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan -ից կվերածվի no oldu Ermenistan»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ