27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, նա հայ ժողովրդի թշնամին է․ Վազգեն Մանուկյան

Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար։ Եւ ես ողջունում եմ այն երիտասարդներին, որոնք կռվում են։ Այո, թշնամու դեմ կռվում են։ Այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով քաղաքացիների անհնազանդության ակցիաներից։

«Մեր բոլորի երազանքներն ինքը կործանեց։ Ոչ միայն մեր սերնդի, այլ հայ ժողովրդի 100-ամյակների երազանքները կործանեց։ Ես իրեն համարում եմ թշնամի։ Ինքը ոչ թե դավաճան է, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամին։ Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որ դավաճաներ մեզ։ Միշտ եղել է օտար, թշնամի։ Իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում չի կարող ապրել»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը չի կարծում, թե Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։

«Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Բաժանման սովորական փորձն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և կուսակցություններ որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել,-նշեց նա,-թշնամուն պետք է հեռացնենք։ Այնուհետեւ կլինի քաղաքական պայքար։ Կան կուսակցություններ, որոնց ես չեմ հավանում, կան կուսակցություններ, որոնց դուրը ես չեմ գալիս։ Դա կլինի ապագայում, բայց հիմա պետք է հեռացնել թշնամուն»։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի պնդմամբ՝ նախևառաջ Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների եռակողմ կամ Ադրբեջանի հետ։

«Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որևէ բանակցության, միջազգային իրավունքի՝ տրվում են սահմաններ։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Ընտրություն անցկացնելը նշանակում է նորից տրոհել Հայաստանը։ Ընտրությունը նշանակում է պայքար, կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնել։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվե՞ն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի․ «Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, հարյուր հազարավորներն էլ, թեև դուրս չեն գալիս, բայց կողմ են դրան։

Դիտարկմանը, թե Փաշինյանը նշում է՝ քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս, հետևաբար չեն ցանկանում, Մանուկյանն արձագանքեց․ «Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, այս իշխանություն էլ կփոխեն, որ նորմալ ապրենք։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ