26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ խնդիրը ռազմական ուժի կիրառմամբ չի լուծվելու. ԵՄ նախագահ

“Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվելու: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա տարածաշրջանին “ստատուս քվոն” վերափոխել անվտանգ եւ բարգավաճ ապագայի”: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “Contact.az”-ն:

“Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշում կայացնեն, որպեսզի հաստատեն “մադրիդյան սկզբունքների” վրա հիմնված  խաղաղ կարգավորումը: 2 նախագահներն էլ պետք է ամբողջովին կատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունները”,-հայտարարել է ԵՄ նախագահը:

Նա նաեւ ընդգծել է, որ հարկավոր է խստորեն հետեւել հրադադարի համաձայնությանը եւ հանդուրժողականություն ցուցաբերել, ինչպես նաեւ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից:  “Որպեսզի հասնենք մեր ցանկացած արդյունքին, հարկավոր է վստահություն եւ հարգանք ստեղծել: Նույն խոսքերը ես ասել եմ Երեւանում”,-նշել է Ռոմպեյը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ