27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ալեն Սիմոնյանի մուրազը կատարվեց․ թմրամիջոցները օրինականացվո՞ւմ են

Հիշո՞ւմ եք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, թե «մարիխուանայի օրինականացումը  Հայաստանում ժամանակի  խնդիր է»: Այս օրերին մինչ հանրության մտահոգություններն ու առաջնահերթություններն այլ են, կարծես թե կամաց-կամաց օրինականացվում է Ա. Սիմոնյանի երազանքը, գրում է Իրավունքը։

Այսպիսով` խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ամբողջական ընդունման դեպքում կթույլատրվի գիտական եւ ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:

Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով եւ փորձագիտական գործունեության ընթացքում` համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նաեւ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո` փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 «կողմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ