26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից եւ աջակցել ընդդիմությանը. Փաստ

Նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։

Փաշինյանը նշել է, որ վստահում է թիմին և գիտի, որ կդիմանան այս տուրբուլենտ փուլում։ Թերթի աղբյուրը նշում է, որ նա բավական դժգոհ դեմք է ունեցել և նշել է, որ եթե խմբակցությունից էլի դուրս եկողներ կան, բաց տեքստով կարող են իրեն դրա մասին ասել։
Ի դեպ, որպես պահեստային տարբերակ՝ քննարկվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական, եթե թիմի ներսում մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս լինի, նա պնդել է, թե ինքը չի ցանկանում որևէ մեկին որպես թեկնածու առաջադրել։

Թերթի տեղեկություններով՝ ներկայումս իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից և վարչապետի նոր թեկնածու առաջադրելու դեպքում աջակցել ընդդիմության թեկնածուին։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ