26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարգեվավճա՞ր, թե՞ «օրենքով» թալան

Երկրում տիրող իրավիճակի շուրջ Իրավունքը զրուցել է բանաստեղծուհի, տնտեսագետ, իրավագետ Արմենուհի Դարչինյանի հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Տիգրան Ավինյանի կողմից իր գրասենյակի աշխատակիցներին բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգեւատրմանը։ 

– Խիստ բացասական եւ քննադատաբար եմ վերաբերվում պարգեւավճար սահմանելուն: Այն երկիրը, որը գտնվում է  պատերազմական, ճգնաժամային,ծանր սոցիալական վիճակում, որտեղ թոշակառուն, ուսանողը, Սփյուռքը դրամահավաք է կազմակերպում դիմակայելու համար, բառիս բուն իմաստով պետությունը մուրում է միջոցներ, չի կարող լինել ոչ մի բարոյական եւ օրինական իրավունք պարգեւավճար սահմանելու մասին: Պարգեւավճար հարկ է սահմանել հիմա զոհված, կորած, գերեվարված, անդամահատված վիրավոր զինծառայողների ընտանիքներին, գաղթած, տնավեր հայերին: Ի՞նչ է նշանակում` երկիրը չունի բավարար բյուջե, ունի մեծ արտաքին պարտք, չի կարողանում վերադարձնել գերիներին` ըստ լուրերի, գերիների համար մեծ վճար են պահանջում, բայց կարող է հաճախակի պարգեւավճար շնորհվել կառավարության աշխատակիցներին եւ ոչ մի այլ հարթությունների աշխատակիցների… այսինքն, առերեւույթ շերտավորո՞ւմ հասարակության մեջ, կառավարության կազմի անձնական շահերի գերադասո՞ւմ, ինչպե՞ս որակել այս փաստը… եթե ոչ «օրենքով» թալան:

ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԻՆՎՈՐԻՆ

– Ի՞նչ կարծիքի եք պատերազմի ավարտից հետո զինվորների նկատմամբ կառավարության վերաբերմունքի վերաբերյալ:

– Պատերազմի ավարտից հետո ես բացարձակ վերաբերմունք չեմ տեսնում զինվորների նկատմամբ:Իմ կարծիքով` բացահայտ անտեսում են, վիրավոր զինվորի ծնողը գումարի օգնության խնդրանքով դիմում է մարդկանց, որ վիրավորին կարողանան ոտքի հանել: Ինչո՞ւ, ո՞ւր է պետությունը, ո՞րն է կառավարության դերը այս իրավիճակում, վիրավորներին բացարձակ բուժում ապահովելը եւ դրանից հետո թոշակավորելը պետության ուղղակի պարտականությունն ու գործառույթն է, էլ չասեմ գերիների վիճակի մասին, ինչու են հապաղում, չէ՞ որ նրանց ապրած մի ժամվա դժոխքը ոչնչով չի հատուցվի: Նորից արհամարհանք է, իմ կարծիքով։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ