27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա. Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բաբելոնը պիտի կործանվի:

Բաբելոնը չի կարող չկործանվել։

Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է դրվում, երբ անարժան զավակները բռնվում են հպարտության մեղքով և կանգնեցնում մեղքի աշտարակը։

Բաբելոնի աշտարակը կործանվեց։ Մեր կանգնեցրած պղծության այս աշտարակն էլ կկործանվի։ Արդեն կործանվում է։ Եվ կործանվում է մեր գլխին։ Որովհետև կամավոր ընտրեցինք հպարտության մեղքը և հատուցում ենք դրա համար՝ հազարավոր չապրածների արյամբ, երկրի կորստով, ազգի անապագայությամբ…

Ոսկե հորթն էր մեր տաճարը, Աստծո շնչի փոխարեն՝ պղծության շունչը, Աստծո խոսքի փոխարեն՝ վիժվածքի հայհոյանքը, Աստծո կամքի փոխարեն՝ ամբոխի ոռնոցը։

Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա։ Դեռ կարող ենք կանգ առնել ու վերադառնալ, եթե ազգովի ընդունենք մեղքը և ապաշխարենք ծնկաչոք։

Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս։ Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը։

Ազգովի’:

Անհապաղ։

Այսօր։

Աստված մեզ պահապան»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ