19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներին․ Արցախի նախկին վարչապետ

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը գրում է.

Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից։

Երբ խունտան Ն. Փաշինյանի գլխավորությամբ սկսել էր վարկաբեկիչ հարձակումներն Արցախի ղեկավարության, գեներալիտետի, Արցախի հերոսների նկատմամբ, երբ Նիկոլը դավադիրներ էր փնտրում Արցախում ( Ազատության հրապարակում կոչեր էին հնչում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել, Նիկոլի կողքին, պետական միջոցառման ժամանակ նախագահին դիմում էին “պարոն մարզպետ”, աշխատանքից ազատվեցին գեներալներ, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, քաղաքական հետապնդումներ սկսվեցին ու շինծու գործեր հարուցվեցին Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, Արցախի հերոս Ս. Օհանյանի, գեներալ Յ. Խաչատուրովի նկատմամբ), երբ բանակում օպտիմալացում անվան տակ սկսվեցին կազմաքանդել ու կրճատել բանակային ստորաբաժանումները, բանակը պատրաստելով խաղաղության, թշնամու ամենօրյա սպառնալիքների առկայության պայմաններում, դեռևս այն ժամանակ էր զգացվում, որ այս ամենից վատ հոտ է գալիս։ Դավադրության ուրվականը դեռ այն ժամանակ էր թևածում օդում և կույր պետք էր լինել, այս ամենը չտեսնելու համար, ու չզգալ դավադրության գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին,թե իբր “Ով Նիկոլին դեմ է` դավադիր է”։

2018թի ամռանը գրեցի, հետագայում 2019թ-ի հունիսին ևս մեկ անգամ ֆբուկով հիշեցրի հետևյալը։

“Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Արցախը նաև մեր ժողովրդի, մեր ազգի միասնության գաղափարական ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Մոնթեն ասում էր.

“Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը”։

Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ “Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից”։

Ներսը, տվյալ դեպքում Հայաստանն է։

Այդպես էլ եղավ։

Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, և այսօր թշնամին իր արյունոտ թաթերն ու երախը մոտեցրել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին…

Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։

Ժողովուրդ, ումի՞ց և ի՞նչ ենք սպասում։

Մեր աչքի առջև, մեր հայրենիքի 121 քաղաքների ու գյուղերի բնակիչները իրենց ձեռքով այրեցին սեփական օջախներն ու բռնեցին գաղթի ճամփան։ Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներին։

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ