19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ը միանում է կուսակցությունների վարչապետի հրաժարականի պահանջին

ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը ուղերձ է հղել. 

«Սիրելի հայրենակիցներ,

ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:

Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։

Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։

Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին։

Օրինաց Երկիր կուսակցության
ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի
նախագահ Արթուր Բաղդասարյան»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ