23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսել քաղաքը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
 
Այդ կերպ, Ադրբեջանի ղեկավարն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը և ադրբեջանական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու պահանջին:
 
Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը ոչ մի կապ չունի ղարաբաղյան խնդրի հետ:

«Ֆրանսիայի Սենատը որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին: Եթե նրանք ձեզ դուր են գալիս, ապա, ինչպես ես ասացի պատերազմի շրջանում, տվեք Մարսել քաղաքը, փոխեք անունը, այնտեղ նրանց համար ստեղծեք երկրորդ պետություն», – հորդորել է Ադրբեջանի նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ