27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը կանչել է՝ դատավորներին «մշակելու»․ Հրապարակ

Երեկ կառավարություն էին հրավիրել դատարանների նախագահներին։ Չնայած իրավաբանները գրեցին, որ նման հանդիպումն անօրինական է, բայց պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ դատավորները հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները․ Փաշինյանը կանչել է՝ նրանց «մշակելու»:

Հանդիպմանը չի մասնակցել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին․ լուր տարածվեց, թե նա մերժել է «Արցախը հանձնած դավաճանի հետ» հանդիպումը, սակայն երեկ Ռշտունին թերթին ասաց է, որ ջերմում է՝ կորոնավիրուսի թեստ է հանձնել և այդ պատճառով չի մասնակցել հավաքին։

Եթե առողջական խնդիրներ չունենայիք, կմասնակցեի՞ք։ «Ճիշտն ասած՝ հետաքրքիր կլիներ մասնակցել և իմանալ, թե հանդիպումն ինչի մասին է, ինչ բնույթի խոսակցություն է ծավալվելու։ Ես չգիտեմ, թե ինչ նպատակով է հանդիպումը, չեմ կարողացել խոսել գործընկերներիս հետ։ Եթե հանդիպումը վերաբերի դատական իշխանության անկախության բարելավմանը, առողջացմանը, բնականաբար, դրանք ես դրական կհամարեմ»։

Երկուսուկես տարվա ընթացքում, սակայն, Ռշտունին, իր խոսքով, չի հիշում նման հանդիպում։ Այդ դեպքում պարզ չէ՞, թե հանդիպման նպատակը որն է։ «Ես դրա համար եմ ասում, որ պետք է խոսեմ գործընկերներիս հետ, որ հասկանամ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ