26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Երեք նախագահները խանգարել են մեր պետության արդյունավետ կայացմանը”. Զ Փոստանջյան

Պաշտոնական քննարկում չի եղել ու “Ժառանգություն” կուսակցությունը պաշտոնական որոշում դեռեւս չի ընդունել, բայց առաջիկա  նախագահական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության թեկնածուն անվերապահորեն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այսօր լրագրողներին հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պաշտպանելով միասնական թեկնածուի գաղափարը` “Ժառանգության” ներկայացուցիչը շեշտեց, որ նման թեկնածու չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին` բացառելով  նաեւ գործող եւ երկրորդ նախագահներին. “Այդ երեք նախագահներն ունեցել են իրենց ներդրումը, բայց ավելի շատ ունեցել են բացասական ներդրում եվ ուղղակի   խանգարել են արդյունավետ պետության կայացմանը”:

Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ միասնական թեկնածուն պետք է լինի  ոչ միայն ըննդիմություն ձևաչափի, այլ նաև համաժողովրդական շարժման ներքո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ