25 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

Կազանյան փաստաթղթում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, այլ ոչ դրա ճշգրտումը․ Էդվարդ Նալբանդյան

unnamed

ՀՀ նախկին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի հերթական մանրամասներն է ներկայացրել  «Սպուտնիկ Արմենիային», -փոխանցում է 168.am-ը։

Անդրադարձ է կատարվել նաև Կազանյան փաստաթղթի շուրջ այս օրերին գեներացվող շահարկումներին:

«Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։ Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ներքո նկատի էին ունեցվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները այն համամասնությամբ, որը եղել էր Լեռնային Ղարաբաղում մինչև 1988թ., այսինքն` մինչև հակամարտության սկիզբը։

Այստեղ խոսքը գնում էր քվեարկության մասնակցության միայն տոկոսային հարաբերակցության և ոչ որևէ այլ բանի մասին»,-հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ