20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից, զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել։ Զրո արձագանք․ Մանաս Կարապետյան

«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Սյունիքի սահմանային հատվածներում տեղակայել։ Ապարդյուն! Զրո արձագանք!»:  Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մանաս Կարապետյանը: Նա  նշում է, որ ստիպված ֆբ տիրույթում է փորձել խնդրին ուշադրություն սևեռել, քաջ գիտակցելով նաև, որ գրառումները թշնամին էլ է կարդում և հետևություններ անում, սակայն ինչ արած, այլ հարթակ արդյունավետ չի, քանի որ երկիրը վաղուց ֆբ-ով է կառավարվում։  Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Եվ այսպես, նորից խնդրին ուշադրություն հրավիրեմ, ու ներկայացնեմ հնարավոր սցենարներից երկուսը. 
1) ազերները զինված զրահատեխնիկայով Զանգելանից ու Կուբաթլուից մոտենալու են կամավորների կողմից վերահսկվող էսօրվա բնագծերին, ու առաջ գան։ Որևէ կամավորական իրա ավտոմատով չի կարողանալու տանկերի կամ բէտէէռների դեմ կանգնի, ու ստիպված հետա նահանջելու՝ զիջելով բնագծերը ընդհուպ մինչև մոտակա հայկական բնակավայր։ Այդժամ գծվելուա սահմանը՝ ի հեճուկս ձեռք բերված համաձայնագրի։  
2) երևի մոռացել եք արդեն սիրիայից տեղափոխված շուրջ 2000 իգիլականների մասին։ Հիշեցնեմ, որ դրանք դեռ կան, և գտնվում են սահմանի ողջ երկայնքով։ Իսկ տեղյակ եք, որ իգիլը զբաղվումա նաև մարդկանց, ռազմագերիների առևտրով?? Շարունակեմ? թե հասկացաք ովքեր են առաջինը թիրախում հայտնվելու? Այո, մեր անփորձ կամավորականները, որոնց շատ փոքր մասնա ի զորու դիմակայելու դիվերսիոն հատուկ վերապատրաստված հատուկջոկատայիններին(спецназ)։  
Խնդրանքս. ովքեր ունեն թեկուզ ինչ որ կապեր, որ ՊՆ որոշում կայացնողներին իրազեկեն, մի հապաղեք! Յուրաքանչյուր օրը, ժամը վճռորոշ է! Բանակը ուրա??? Բանակի ռեզերվը ինչու չի տեղակայվում?? Զինտեխնիկան ինչի առաջնագծում տեղակայված չի?»: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ