19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ատում եմ բոլոր հեղափոխությունները». Դավիթ Հակոբյան

20ED3CF8-66E2-4010-9472-7584CF0E849C

Դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ ամեն նոր եկողը դնում ու ամբողջը քանդում է և փորձում է  նոր տուն կառուցել, բայց այդպես չի լինում, չի էլ եղել երբևէ։

«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է  նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»։ Ինձ համար անիմաստ է, Անգլիան բոլոր ժողովուրդների գլխին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չարեց, մեկ անգամ Կրոմվելը փորձեց ինչ-որ բան անել, խեղդեցին ու ասացին՝ այլևս մոռացեք: Ոչինչ չկործանեցին, պահպանեցին և՛ իրենց իշխանությունը, և՛ պառլամենտը: Անգլիան այսօր ամենաառաջադեմ երկրներից մեկն է և տիրում է աշխարհին, որովհետև նա 10, 5 տարին մեկ չի քանդում և նորից զրոյից սկսում, նա պահպանողական առաջադիմությամբ է զբաղված»,-  Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և դերասան Հրանտ Թոխատյանը նախաձեռնել էին հավաք՝ անհայտ կորած և գերեվարված հայ զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելու համար։

Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ այսօր շատերը զզվում են իրենց ինքնությունից, հայտարարում, թե՝ այդ ի՞նչ պարեր եք պարում, այդ քրչոտ, գոմոտ պարերը։

«Իմ պարը դա է, այ քեզի բան, բա ո՞ւմ պարը պարեմ, ո՞ւմը։ Այ, մենք սկսեցինք ուրիշի պարը պարել, ամեն ինչով ուրիշինը, ընդօրինակեցինք նրանը, այն մեկինը, մոռանալով, թե մենք ով ենք։ Այսօրվա խնդիրները սկսվել են 1918 թվականից, երբ մեծ իմաստնություն չունեցանք պահպանելու մեր 64 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Ադրբեջանը մեկ գիշերով դարձավ բոլշևիկ, քանի որ հասկացավ, որ այդ ուժը չունի, որ կանգնի բոլշևիկների դեմ։ Մենք չէ, մենք կռվեցինք մինչև վերջ, եկանք հասանք 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, ասացինք՝ չէ, չենք կարող, նոր հասկացանք, որ չենք կարող։ Աշխարհում ամենակարևոր բանը ձևն է, եկեղեցու ձևը հանեք, այն անիմաստ կդառնա, այն, ինչ շատերն ասում են, որ եկեղեցու գաղափարն է հետաքրքիր, գաղափարը ես եմ, իմ մեջ է գաղափարը, ես չպետք է գնամ եկեղեցի, որ այդ գաղափարին տիրանամ։ Այսօր էլ գաղափարը հաղթել է, բայց հպարտորեն պարտվել ենք։ Ես խորապես համոզված եմ, որ մենք ռազմի դաշտում չենք պարտվել, պարտվել է քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան»,- հավելեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ