16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոտ 30 քաղաքացիական անհետ կորած անձ կար, 11 դեպքով առկա է հաստատված մահվան դեպք. Արտակ Բեգլարյան

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք քաղաքացիական ներկալված անձինք և նաև քաղաքացիական կորած անձինք, որոնց մասով ամբողջ վերլուծությունը փաստացի ԱՀ մարդու իրավուքնների պաշտպանն է կատարում, քանի որ բոլորն Արցախում են գտնվել, տեսակապով քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մոտավոր հաշվարկով մոտ 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար ի սկզբանե, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է: Կան արդեն հաստատված դեպքեր, որ նրանք քաղաքացիական ներկալված անձինք են և գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և ԿԽՄԿ-ն էլ կապ է հաստատել: Թվեր չեմ հնչեցնում:

Եթե չեմ սխալվում, 11 դեպքով հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ը միայն պատերազմից հետո: Այսինքն՝ զինադադարի ընթացքում ուղղակի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայությունն է գտել համապատասխան տեղերում:
Բոլոր 7-ն էլ սպանված են եղել, և հիմա փորձաքննություններն ընթանում են գրեթե բոլոր դեպքերով: Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում՝ հետմահու, այդ թվում՝ ակնաջներ կտրելու, աչք հանելու դեպքեր, գլխատման փորձեր, հետմահու դանակահարություններ», – մանրամասնեց Արտակ Բեգլարյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց՝ քաղաքացիական անձանց մասով առկա է ադրբեջանցիների կողմից տարածված մի քանի տեսանյութ, որտեղ կենդանի մարդկանց գլխատում են, կտրում ականջները:

«Էլ չասեմ մյուս դեպքերը՝ անմարդկային վերաբերմունք, ծաղրանք և այլն: Բոլոր այս դեպքերը վերլուծում ենք, ինքնությունները պարզում, ներկայացնում ենք Կարմիր խաչին և ռուսական կողմին: Այստեղ գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործն Ադրբեջանն է, որն ակնհայտ կերպով ժամանակ է ձգում», – նշեց Արցախի ՄԻՊ-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ