09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված: Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը

ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի: Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի:

– Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:
– Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

– Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված:

Հենց սրա համար ենք ասում, որ թուրքի առջև ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել և պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները:

Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ