26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով /տեսանյութ/

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը իր WarGonzo նախագծի շրջանակում մանրամասներ է պատմել արցախյան պատերազմի մասին։ Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին` Պեգովն ասել է, որ ադրբեջանցիները Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև վերջին պահը, մինչև ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը, Շուշիում կային հայ զինվորներ։ Ըստ իմ հաշվարկների` մոտ 200 հայ զինվոր կար», – ասում է Պեգովը։

Պեգովի խոսքով` ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկությունները Շուշիի մասին ճիշտ էին։

«Ես նոյեմբերի 6-ին եղել եմ այդ տարածքներում, եղել եմ Շուշիի մոտ գտնվող Քարին տակ գյուղում։ Տեղանքում ոչ մի ադրբեջանցի զինվոր չկար։ Մտնում ու դուրս էին գալիս դիվերսանտներ, բայց նրանք արագ ոչնչացվում կամ քշվում էին», –armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ ասում է լրագրողը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ