27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Լավրովը Երևանում է։ Ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը ՀՀ վարչապետի հետ

timthumb (2)

Այս պահին ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան։ 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Լավրովը ժամանել է Երևան», – հայտնել են ռուսական պատվիրակությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:

Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ