27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Դավաճանության հեղինակը դեռ խոսում է իրավիճակը վերլուծելուց ու սխալներից. Արտակ Զաքարյան

artak-artak
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»։
 
Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները լավ գիտեն, թե ո՞րն է սխալը և ինչպե՞ս դա ուղղել. «…Նիկոլին չէր կարելի ընտրել վարչապետ, և քանի դեռ շատ ուշ չէ, նրան օր առաջ պետք է հեռացնել վարչապետի պաշտոնից»։
Այս խայտառակ պարտության ցանկացած վերլուծություն բերելու է մի եզրահանգման. « ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը հնարավոր ամեն բան արել են պատերազմում հաղթելու համար։ Սակայն ՀՀ վարչապետը և նրա բոսյակ կառավարությունն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորություն տան ալիևին՝ հասնել Շուշի»։
 
Դավաճանության հեղինակը դեռ խոսում է իրավիճակը վերլուծելուց ու սխալներից։
Հ.Գ. Իսկ ՊՆ նախարարին, այս իրավիճակում, հեռացման ենթակա դավաճան կառավարությունում հայտնվելու առիթով շնորհավորե՞լն է ճիշտ թե՞ ցավակցելը»։
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ