26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունը Արայիկ Հարությունյանին փոխարինող չի գտնում։ Թեկնածուները հրաժարվում են․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են:

Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաեւ դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել:

 Ըստ թերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել: Թերթի աղբյուրները փոխանցում են նաեւ, որ լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում:

Այժմ իշխանությունները փնտրում են մի անձի, որն ի վիճակի կլինի այդ գերատեսչությունը կառավարել, խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ գրեթե բոլոր «վտանգավոր» ու հարցերով լի ոլորտները միավորվել են՝ դառնալով մի կառույց, որտեղ առկա են բազմապիսի խնդիրներ ու հրատապ լուծումներ են պահանջում:

Նշենք, որ ըստ թերթի տեղեկությունների շուտով աշխատանքից ազատվելու է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ