27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր. Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում. Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի էր… Հիմա էլ ինձ ասում են, այ, Արցախի նախագահի երդման արարողությունն ինչի՞ Շուշիում արեցին։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Արցախի նախագահն իրավունք չունի ընդեղ միջոցառում անելու։ Այդտեղ ա հանձնվել Շուշին, երբ վերնագրերում գրվել ա, որ էստեղ ա, բայց մտքերում էդտեղ չի եղել։ Որովհետև եթե էդտեղ լինի, ըտենց հարց չէր ծագի։ Էդ էն ա, որ ասում ա՝ ուղտին նստած ինչի չեք կուզեկուզ ման եկել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել. 

«Այդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ ընդեղ մոլախոտ ա աճել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ