26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ոսկե ծիրան” փառատոնը բացվեց. տիկին Նաղդալյանի անունը մոռացել էին /վիդեո/

Կիրակի` հուլիսի 8-ի երեկոյան  տեղի ունեցավ“Ոսկե ծիրան” միջազգային 9-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը:Այն մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից, եւ կարմիր գորգով անցան բոլոր հրավիրվածները:

Կինոփառատոնի  հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով`  Կինոյի տոնը արժանի է քաղաքին եւ հայ ժողովրդին, որովհետեւ ինը տարում ապացուցվեց, որ հայերը շատ են սիրում կինոարվեստը, կա կինոհանդիսատես, որը շատ է սիրում արվեստային ֆիլմեր: “ Այն երիտասարդները, որոնք 9 տարում զարգացան, մեծացան եւ դարձան մասնագետներ կինոյում, այսօր իրենց նոր ֆիլմերով հանդես են գալիս տարբեր միջազգային փառատոններում”,-նշեց նա:

Փառատոնի հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը արդեն յոթերորդ տարին է` հովանավորում է փառատոնը: Ընկերության  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դահլիճում հայտարարեց, որ  անպայման փառատոնի տասնամյակը կնշվի:

Հետաքրքիր է, որ փառատոնի հանդիսավարը բեմից ողջունեց դահլիճում ներկա գտնվող բոլոր պաշտոնյաներին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հովանավոր` Ռալֆ Յիրիկյանին, սակայն մոռացավ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանն ամուսնու հետ առաջիներից մեկը եկավ եւ բավականին երկար ժամանակ Ազնավուրի հրապարակում շփվեց ժողովրդի հետ:

Նշենք, որ մինչեւ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը`  Երեւանի Սբ Զորավոր եկեղեցում կայացավ ծիրանի օրհնության` Ծիրանօրհնեքի արարողություն: Օրհնված ծիրանը բաժանվեց մասնակիցներին ու հյուրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ