16 Հոկտեմբերի, Saturday, 2021
KFC

Ղարաբաղի կենտրոնը կօգնի Երևանին և Բաքվին կապեր հաստատել. Պուտին

D2AB06BF-27D5-46ED-8EBE-4F9C23DA09F3

Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում, կօգնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարական մարմիններին փոխհամագործակցություն հաստատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուրբաթ նա հանդիպում է անցկացրել Ղարաբաղի շրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ և, այս հանդիպման շրջանակներում հայտարարել է կենտրոնի ստեղծման մասին, որը, նաև կզբաղվի փախստականների վերադարձի խնդրով: Նախագահը նշել է, որ կենտրոնը համագործակցելու է նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական  մարմինների հետ ՝ քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և Ղարաբաղում բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու համար:

«Կենտրոնը… կհամակարգի պետական գերատեսչությունների աշխատանքը և, հուսով եմ, որ հասարակական կազմակերպությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն պատերազմից տուժած տարածքների բնակիչներին. օգնություն կցուցաբերեն Ադրբեջանի և Հայաստանի կառավարական մարմիններին, եթե նրանց, իհարկե, դա անհրաժեշտ է, բայց ինձ թվում է, որ նման օգնությունը շատ օգտակար կլինի՝ հաշվի առնելով հանրապետությունների միջև հարաբերությունների բարդ նախապատմությունը՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև փոխգործակցության հաստատման գործում», – հայտարարել է Պուտինը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ