19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց. Արթուր Վանեցյան

Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից զրկել այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ ուժերի ղեկավարներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց: Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, չեմ կարող ասել, բայց անհեթեթ քրգործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը», – ասաց նա:

Վանեցյանը հավաստիացրեց, որ հաղթելու են, և բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև:
Վերջում քաղաքական գործիչը հավելեց, որ միանալու է իր գործընկերների հետագա պայքարին:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ