26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը հաստատել է այն ինֆորմացիան, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ, տեղեկացնում է “AFP”-ը:

Ըստ աղբյուրի` Օլանդն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նոր օրինագիծ պատրաստելը Օլանդի նախընտրական խոստումներից էր, որը նա մտադիր է իրականացնել:

Հիշեցնենք, որ 2012-ի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունների` այդ թվում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ, որը նախատեսում էր  ազատազրկում եւ  տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը այն հակասահամանադրական ճանաչեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ