27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մինչև ժամը 24։00-ը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։

«Մենք հույս ունենք, որ  «Իմ քայլի» պատգամավորները, որոնց անունները հնչեցվեց, կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 24։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ  Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով»,- նշեց նա։

 

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ առաջարկում են հետևյալ ծրագիրը. «Մինչև ժամը 24։00-ը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև այդ նման բան տեղի չունենա, ապա 24։00-ին կհրավիրենք մամուլի ասուլիս և մանրամասն կներկայացնենք մեր ծրագիրը, որից հետո վաղը կլուծենք Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հարցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ