02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ օր առաջ վերականգնել լիարժեք հարաբերությունները. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ օր առաջ վերականգնել լիարժեք հարաբերությունները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ Մոսկվայում ռուս քաղաքական գործիչների հետ հանդիպմանը ներկայացրել են այդ դիրքորոշումը։

«Սա եղել է մեր կուսակցության և կուսակցության նախագահի դիրքորոշումը։ Թե այլ քաղաքական ուժեր ինչ քննարկում են ծավալում՝ չեմ կարող ասել», – ասաց Իվետա Տոնոյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ