27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ադրբեջանցի շեիթ-գեներալներն ապստամբության են պատրաստվում թուրքական հրամանատարության դեմ». War Gonzo

«ՇՏԱՊ

Ադրբեջանցի շեիթ-գեներալներն ապստամբության են պատրաստվում թուրքական հրամանատարության դեմ»: Այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրում է «War Gonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:

«Բաքվի գեներալիտետն այն բանից հետո, երբ փաստացի թուրքերի կողմից հեռացվել է բանակի ղեկավարումից, պատրաստվում է գերատեսչության ներսում բունտ բարձրացնելուն»,- տեղեկացնում է նախագծի ստամբուլյան աղբյուրները:

Ըստ նրանց՝ ադրբեջանցի սպաները, որոնք շեիթներ են, վրդովված են այն հանգամանքից, որ ռազմաճակատում ադրբեջանական բանակին կառավարում են թուրքական հատուկ ծառայություններն ու պրոթուրքական ռադիկալ սուննի ահաբեկչական կազմակերպությունների դաշտային հրամանատարները:

«Ալիևը նույնպես կորցնում է երկրում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Այժմ նրա շրջապատում ներկլանային բախում է բորբոքվել: Ալիևի կնոջ՝ Փաշաևների կլանը նրանից պահանջում է Անկարայի արտաքին կառավարման ներքո լիակատար անցում: Ընդ որում, պահանջում է դա անել հենց հիմա:

Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ Մոսկվայի հետ երկխոսություն ձևացնելով՝ ՌԴ-ի հետ ռադիկալ սկանդալային խզումից խուսափելու համար: Միևնույն ժամանակ նա հիանալի հասկանում է, որ Էրդողանի տակ «պառկել», ամեն դեպքում, ստիպված է լինելու:

Մի խոսքով, Ադրբեջանի ղեկավարը հայտնվել է բազմավեկտոր իրավիճակում»,- գրում է Սեմյոն Պեգովն իր տելեգրամյան ալիքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ