21 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին

9E9533B1-6B78-45CB-8008-B02B3CE9EB99

Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ այդ թվում հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի գործողության դեպքում:

Ի պատասպան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղարկած նամակի ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ պայմանագրին համապատասխան, Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

«Կրկին կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հաստատել անհապաղ հրադադար, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», – նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ