19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ռուսական սահմանապահ ուղեկալի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իրանի հետ սահմանին գտնվող ռուսական սահմանապահ ուղեկալի ուղղությամբ: WarGonzo նախագծին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ուղեկալի տարածքում չորս ական է պայթել: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տեղադրել, որում ասվում էր.

«Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմն անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է Հայաստանի տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ