29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր Թասիբին մեռնեմ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած Հայ. Երևանի նախկին ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը՝ սփյուռքից

download

Երևանի նախկին ճանապարհային ոստիկանության պետ, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, գնդապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

«Ճակատագրի բերումով այս պահին գտնվում եմ սփյուռքում, երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել , քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ։

Գիտե՞ք ինչու, որովհետև ես խրամատում չեմ, ես քանդված Ստեփանակերտում չեմ և ես Երևանիս փողոցներում չեմ տեսնում սև ժապավեններ, չեմ տեսնում սգավոր Մայրեր, ընկեր կորցրած տղաներ։ Թասիբովը դուք եք , որ այդ ամենը ամեն օր տեսնելով և անմիջապես մասնակիցը լինելով, շարունակում եք պայքարել։ Դուք ոչ միայն ավելի թասիբով եք, այլ նաև հզոր եք։

Իսկ Սփյուրքը ինչ-որ անում է՝ պարտավոր է անել, այո բոլորս պարտք ենք և պարտավոր ենք մեր Հայաստանի և Արցախի համար անել ամեն ինչ, մեր արածը ընդամենը ֆինանսական է ։ Իսկ կյանքից թանկ բան չկա։ Մեր երիտասարդները տալիս են իրենց կյանքը, այդքան փող սփյուռքը չի կարող ուղարկել , որ զոհվածի կյանքը հետ գնի։ Ձեր Թասիբին մեռնեմ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած Հայ»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ