02 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

«Կամավորագրումը շարունակվում է: Մնացածը՝ պատերազմի ավարտից հետո». «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության համակարգող խորհուրդ

timthumb (5)

Հարգելի հայրենակիցնե՛ր.

թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմի սանձազերծած պատերազմից ի վեր, ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի հետ համակարգված կարգով, առաջնագծի տարբեր հատվածներում, սեպտեմբերի 28-ից մարտական գործողություններ են իրականացնում նաև «Ազգային ճակատ»-ի կամավորական վաշտերը:

Պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի կրկին անգամ, հարկ ենք համարում հայտարարել, որ կամավորագրման գործընթացը շարունակվում է, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են կամավորագրվել, կարող են անձնական նամակ ուղարկել մեր ֆեյբուքյան էջին:

Այլևս անհերքելի է, որ թուքիայի հովանավորությամբ՝ ադրբեջանի սանձազերծած պատերազմի առանցքային գործիքները ահաբեկիչներն են և վարձկանները, էությունը էթնիկ բնույթ է կրում, իսկ նպատակը ցեղասպանություն իրականացնելն է: Եվ մենք կռիվ ենք տալիս: Կռիվ ենք տալիս՝ անձնուրաց, որովհետև մեր պայքարը միայն մի տրամաբանություն ունի. Արցախի էթնիկ տերը հայն է, մենք այս հողի, այս հայրենիքի զավակներն ենք և մինչև վերջ կենաց մահու պայքար ենք մղելու մեր ազատության համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, մեր արարող ժողովրդի խաղաղության համար, մեր հազարամյա եկեղեցիների համար:

Մնացածը՝ պատերազմի ավարտից հետո:

ԱՍՏՎԱԾ պահապան մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության համակարգող խորհուրդ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ